Իսպանիան մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի հարցում Մադրիդի դիրքորոշումը խեղաթյուրելու մեջ

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ Սպիտակ տունը տարածում է կեղծ տեղեկություններ Մադրիդի՝ Իրանի հարցում դիրքորոշման մասին։

«Նրանք գիտեն, որ դա ճիշտ չէ, կարևորը փաստերն են», – ասել է Ռոբլեսը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Սպիտակ տան հայտարարությունները Իրանում գործողության ընթացքում իսպանա-ամերիկյան հնարավոր համագործակցության մասին։

Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա «Ռոտա» և «Մորոն» ռազմական բազաների օգտագործումը նման գործողությունների համար։ Ռոբլեսը հավելել է, որ Իսպանիան աջակցում է միայն միջազգային կազմակերպությունների շրջանակներում և համապատասխան միջազգային իրավական մանդատով իրականացվող ռազմական առաքելություններին։

Leave a Comment