Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին




 


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:


 


Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով թիրախային ուղղություններով գործընկերության ընդլայնման և փորձի փոխանակման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ կողմերը կարևորել են միջազգային փորձագիտական խմբի կողմից Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։


 


Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։


 


Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև միգրացիոն կառավարման համակարգի զարգացման մարտահրավերները՝ անդրադառնալով վերադարձի գործընթացի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցերին։


 


Խոսելով 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարի գործարկման մասին՝ կողմերը կարևորել են միջազգային գործընկերների ներգրավմամբ կարողությունների շարունակական զարգացումն ու մասնագիտական վերապատրաստումների իրականացումը։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերներին, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներին։


 


 


Leave a Comment