Իրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին

«Իրանի զինված ուժերը հերքում են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել», – հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին վկայակոչելով։

Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Մենք չենք թիրախավորում մեր հարևան պետությունները։ Նախիջևանին հարվածի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում և պետք է հետաքննեմ, թե որն է այս տեղեկատվություն աղբյուրը», – ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իրանցի պաշտոնյան, սակայն, նշել է, որ հարևան երկրների տարածքը թիրախավորվում է միայն այն դեպքում, երբ «թշնամական պետությունների՝ այդ տարածքներում գտնվող ռազմաբազաները ակտիվ են և օգտագործվում են Իրանի անմեղ բնակիչների դեմ հարվածների նպատակով»։

Leave a Comment