Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին

Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին, հայտնում է «Առաջին լրատվականը»։


«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան։ 


Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն պետությունները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմակայանները տեղակայելու համար: 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ–ներից մեկն ընկել է դպրոցի մոտ, մյուսը՝ օդանավակայանի տերմինալի շենքի վրա, երկու մարդ տուժել է։


 


 


Leave a Comment