Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին, հայտնում է «Առաջին լրատվականը»։
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության հարվածների թիրախ կարող են դառնալ միայն այն պետությունները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմակայանները տեղակայելու համար: