Ֆրանսիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռшզմաբազաները



Ֆրանսիան ժամանակավորապես թույլատրել է ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։



«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների շրջանակներում նրանց թռչող սարքերի ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է տարածաշրջանում գտնվող մեր բազաներում»,- գործակալությունը մեջբերում է Գլխավոր շտաբի ներկայացուցչի հայտարարությունը։


Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այդ ինքնաթիռներն օգնում են տարածաշրջանում Ֆրանսիայի գործընկերների պաշտպանությանը։ Թե կոնկրետ որ բազաների մասին է խոսքը, չի հստակեցվում։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիան մերժել էր ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքում գտնվող ռազմաբազաները Իրանի դեմ գործողությունների համար։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները թագավորության հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment