168.am-ը գրում է․
«Չենք մոռացել Վազգեն Սարգսյանի պատգամը»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Հենրիխ Դանիելյանը նշեց, որ ՀՀԿ-ն, երիտասարդները, որոնք Եռաբլուրում են գտնվում, չեն մոռացել Վազգեն Սարգսյանի պատգամը և գնում են Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի և Արցախի կերտման ուղղությամբ։
Նրա խոսքով, Արցախի էջը փակ չէ։ «Մենք այդպես ենք նայում մեր ապագային։ Հայ երիտասարդի համար Վազգեն Սարգսյանը պայքարի, հաղթանակի և հայրենասիրության, նվիրվածության խորհրդանիշն է, որը մենք մեր սրտում պահում ենք»,- ասաց Դանիելյանը։
Նա արձանագրեց, որ այսօր Վազգեն Սարգսյանի ու իր ընկերների ազատագրած Արցախը թշնամուն է հանձնված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: