Երևանում ավտոտնակի պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մարտի 5-ին Երևանում՝ Մայակ թաղամասում, ավտոտնակի փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 07։30-ին։ Պարզվել է, որ պայթյունը տեղի  ունեցել Մայակ թաղամասի շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։  

ՆԳՆ-ն հայտնում է, որ փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած Toyota մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների 6 ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։

Փլուզման հետևանքով տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment