ԱՄՆ-ն կզղջա «Դենա» ֆրեգատին հարված հասցնելու համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «վայրագություն է իրականացրել ծովում»՝ Իրանի ափերից մոտ 2000 մղոն հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ միջազգային ջրերում, առանց որևէ նախազգուշացման, հարված է հասցվել «Դենա» ֆրեգատին, որի վրա գտնվել են մոտավորապես 130 նավաստիներ։

Արաղչին նշել է, որ նավը գտնվել է Հնդկական օվկիանոսի տարածքում և ընդգծել է, որ նման գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։

«ԱՄՆ-ն դառնորեն կզղջա դրա համար»,-գրել է Իրանի արտգործնախարարը սոցցանցերի իր էջերում։

واکنش وزیر خارجه کشورمان به غرق شدن ناوچه دنا؛ ایالات متحده از این سابقه‌ای که ایجاد کرد، به‌شدت پشیمان خواهد شد

🔹آمریکا یک فاجعه دیگر این بار در دریا و در فاصله ۲ هزار مایل دور از سواحل ایران رقم زد.

🔹ناوچه «دنا»، میهمان نیروی دریایی هند و حامل تقریباً ۱۳۰ خدمه، در آب‌های بین‌المللی و بدون هشدار هدف قرار گرفت.

🔹خواهید دید: ایالات متحده از این سابقه‌ای که ایجاد کرد، به‌شدت پشیمان خواهد شد.

🔸@s_a_araghchi

  • ԱՄՆ զինված ուժերը իրանական ռազմանավ են խոցել․ կան զոհեր

Leave a Comment