Նավթամթերքի հերթական խմբաքանակը Բաքվից ուղարկվել է Հայաստան։
Հայաստան է առաքվում 1984 տոննա դիզելային վառելիք՝ 31 երկաթուղային վագոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բացի այդ, այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութ տեղափոխող երկու երկաթուղային վագոն։