Ադրբեջանից դիզվառելիք ու պարարտանյութ է առաքվել Հայաստան

Նավթամթերքի հերթական խմբաքանակը Բաքվից ուղարկվել է Հայաստան։

Հայաստան է առաքվում 1984 տոննա դիզելային վառելիք՝ 31 երկաթուղային վագոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութ տեղափոխող երկու երկաթուղային վագոն։

Leave a Comment