Ջրառատում տուն է այրվել․ կան տուժածներ

Երկու տուժած հոսպիտալացվել է

Ջրառատում տուն է այրվել․ կան տուժածներ


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 5-ին, ժամը 04։06-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղու տներից մեկում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 05:47-ին։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատուն (մոտ 10 քմ): 


Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Leave a Comment