ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր պաստառը

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում շնորհանդեսի ձևաչափով ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը։

Գլխավոր պաստառի վրա պատկերված է գնդակին հարվածող ֆուտբոլիստի սպիտակ ուրվագիծ, որի մարմինն իրենից ներկայացնում է մրցաշարը համատեղ կազմակերպող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի սահմանների քարտեզային ուրվագծերը։

Բացի գլխավոր պաստառից, ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև մրցաշարի հանդիպումներն ընդունող 16 քաղաքների պաշտոնական պաստառները:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ երեք տարբեր արվեստագետներ միավորել են իրենց ջանքերը՝ ստեղծելով գլխավոր պաստառը։ Կարսոն Թինգը (Կանադա), Միներվա GM-ը (Մեքսիկա) և Հենք Ուիլիս Թոմասը (ԱՄՆ) համատեղել են իրենց գեղարվեստական ոճերը՝ ցույց տալու համար, թե ինչպես է ֆուտբոլի հանդեպ ընդհանուր կիրքը միավորում աշխարհը։

Leave a Comment