Հակասական տեղեկություններ են հասնում Թեհրանից Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտությունների վերաբերյալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալի Խամենեի սպանությունից հետո արդեն ընտրվել է նրա ժառանգորդը: Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում: Որքանո՞վ է դա հավաստի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Ինչպես հայտնի է՝ հոգևոր առաջնորդին ընտրում է, այսպես կոչված, փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է 88 հեղինակավոր փորձագետներից: ԱՄՆ-ում, Իսրայելում տեղեկացված էին, որ այդ ատյանը նիստը պետք է գումարեր Կում քաղաքում, և հարված են հասցրել քաղաքի այն համալիրի ուղղությամբ, որում սովորաբար նիստերն են գումարվում: Սակայն ինչպես տեղեկացրել է տեղական «Ֆարս» գործակալությունը, այդ պահին որևէ նիստ այդ շենքում չի եղել և ոչ ոք չի տուժել: Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ նիստը ամենայն հավանականությամբ կանցկացվի արդեն մարտի 6-ից հետո, իսկ այդ օրը տեղի է ունենալու Խամենեի հուղարկավորության արարողությունը: Սակայն մամուլ են թափանցել տեղեկություններն այն մասին, որ այդ նիստը գումարվել է օնլայն ձևաչափով և իբրև թե այդ նիստի ժամանակ արդեն կայացել է ընտրությունը: Կոնկրետ հիշատակվում է այն մասին, որ հոգևոր առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ Ալի Խամենեիի որդին»,-ասել է Երկանյանը:
Մոջթաբայից բացի էլ ովքե՞ր են հավակնում ու որքանո՞վ են այդ թեկնածուներն ընդունելի Հայաստանի համար: Ի՞նչ է հայտնի ամենահավանական թեկնածու Մոջթաբա Խամենեիի մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: