ԵԱ Երեւանում. Հայաստանի թիմը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս մեկ բրոնզե մեդալ:

Օդամղիչ ատրճանակ – եռյակ մրցաձեւում Հայաստանի թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի եռյակում ընդգրկված էին Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը եւ Գեւորգ Մելքոնյանը: Հայաստանի թիմը բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի թիմի հետ եւ հաղթեց 17:9 հաշվով:

Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճեց 13 մեդալ՝ 4 ոսկի, 8 արծաթ եւ 1 բրոնզ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment