Թուրքիան և Կանադան ատոմային էներգիայի փոխըբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսալան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիայի և Կանադայի միջև միջուկային էներգիայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Տորոնտոյում Կանադայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թիմ Հոջսոնի հետ միջուկային էներգիայի ոլորտում համաձայնագրի ստորագրումը կստեղծի միջազգային նոր համագործակցության հիմք։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Թուրքիայի ատոմային էներգետիկայի կորպորացիայի (TÜNAŞ) և Կանադայի ատոմայիան էներգիայի ընկերության AtkinsRealis միջև։ Հուշագրով նախատեսվում է, որ կանադական «CANDU» ռեակտորային առաջադեմ տեխնոլոգիան կիրառվի Թուրքիայում։

Leave a Comment