Ստուդիայում է | « Ethno Colors» խումբը Կարճ ժամանակում հազարավոր սրտեր գերած խումբը ներկայացնում է հայկական ազգային երաժշտությունը՝ նոր շնչով և ժամանակակից ձևակերպմամբ։ Նրանց կատարումները ներառում են ինչպես կոմիտասյան և ծիսական, այնպես էլ գեղջկական ու բարբառային երգեր։
Հիմնադրված լինելով 2021 թվականին՝ խումբն իր առաջին համերգով հանդես է եկել նույն տարվա մարտի 21-ին։ «Ethno Colors»-ի գաղափարախոսությունն է ազգային երգը դուրս բերել ձայնադարաններից, գյուղերից ու պահոցներից և այն ներկայացնել հանդիսատեսին նոր հնչողությամբ ու ժամանակակից գործիքավորմամբ՝ պահպանելով արմատները և միաժամանակ հաղորդելով արդիականություն