
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանն անդրադարձավ «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի ասուլիսում արված այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել:
«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել, խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը։