«Ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չպետք է լինեն». Փաշինյանը Դաշնակցությանը «հանցավոր» որակեց

«Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, էդ պրոբլեմը լինելու է, և մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը էն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս», – այսօր Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանին դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակցական պատգամավորը վարչապետին հարցրել էր, թե ի՞նչ է արվում դպրոցներում բռնությունները և բանակում զինծառայողների ինքնասպանության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

«Քանի դեռ կա Հայաստանում կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է … դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացեք, եկել եք դպրոցների դարդն եք լացում», – դաշնակցական պատգամավորին ի պատասխան հայտարարեց վարչապետը:

Leave a Comment