Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպմանը կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:
Բարսելոնայում կայացած դիմակայությունն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Մարկ Բեռնալը դարձել է դուբլի հեղինակ, ևս մեկ գոլով աչքի է ընկել Ռաֆինյան:
Այնուամենայնիվ, այս խոշոր հաշվով հաղթանակը բավարար չէր եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Երկու խաղերի ընդհանուր արդյունքով՝ 4:3 հաշվով, հաջորդ փուլ դուրս եկավ «Ատլետիկոն»։ Առաջին հանդիպումը մադրիդցիները հաղթել էին 4:0 հաշվով: