Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Թուրքիան հայտարարել է, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիա ընթացող բալիստիկ հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Արևելյան Միջերկրականում։

• ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և գրառում կատարել սգո մատյանում։

• ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է տեղեկությունները, թե Դուբայում հրթիռակոծությունից վնասվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույք՝ նշելով, որ վարչապետը արտերկրում գույք չունի։

• Իշխող խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող իմպիչմենթի գաղափարը ի սկզբանե իրական հիմք չի ունեցել։

• Իրանում հայտարարել են, որ Գերագույն առաջնորդի պաշտոնի հավանական թեկնածուներն արդեն որոշված են, սակայն վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ։

• CNN-ի տվյալներով՝ Իրանը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող առնվազն ինը ամերիկյան ռազմաբազայի։

• Սիրիա–Լիբանան սահմանային անցակետով տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է Իսրայելի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։

• Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գործող «անջատողական խմբավորումների» դիրքերին։

• Ֆրանսիական Rafale կործանիչները խոցել են ԱՄԷ-ի ուղղությամբ թռչող իրանական անօդաչու թռչող սարքեր։

• ԱԷՄԳ ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները չեն կենտրոնացել Իրանի միջուկային օբյեկտների վրա, և ռադիոակտիվ արտահոսք չի գրանցվել։

• Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։

Leave a Comment