Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Վանիկ Օհանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:
2026 թվականի հունվարի 30-ին դադարեցվել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները։