Վանիկ Օհանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը

Վանիկ Օհանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Վանիկ Օհանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։


Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:


Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:


2026 թվականի հունվարի 30-ին դադարեցվել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները։


Leave a Comment