Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։
Այսօրվա հյուրն է Նորայր Սարգսյան՝ Հանրային ռադիոյի եթերի ապահովման առաջատար մասնագետը։ Թեմա՝ Միկրոֆոնի «ծննդյան օրը»։
Մարտի 4-ը համարվում է միկրոֆոնի ծննդյան օր՝ կապված Էմիլ Բերլիների կողմից 1877 թվականի մարտի 4-ին արտոնագրված առաջին գործնական ածխային միկրոֆոնի հետ։ Այս գյուտը հեղափոխեց ձայնագրությունն ու հեռախոսակապը՝ փոխելով մարդկության հաղորդակցման մշակույթը։
Ինչպես միշտ, առավոտը կլինի հագեցած ու տեղեկատվական․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: