Միկրոֆոնի «ծննդյան օրը». գյուտ, որը փոխեց հաղորդակցության պատմությունը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։

Այսօրվա հյուրն է Նորայր Սարգսյան՝ Հանրային ռադիոյի եթերի ապահովման առաջատար մասնագետը։ Թեմա՝ Միկրոֆոնի «ծննդյան օրը»։

Մարտի 4-ը համարվում է միկրոֆոնի ծննդյան օր՝ կապված Էմիլ Բերլիների կողմից 1877 թվականի մարտի 4-ին արտոնագրված առաջին գործնական ածխային միկրոֆոնի հետ։ Այս գյուտը հեղափոխեց ձայնագրությունն ու հեռախոսակապը՝ փոխելով մարդկության հաղորդակցման մշակույթը։

Ինչպես միշտ, առավոտը կլինի հագեցած ու տեղեկատվական․

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment