Արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում, որն իրականացրել է The New York Times-ը, պարզվել է, որ Իրանի կողմից իրականացված հրթիռային և դրոնային հարվածները վնաս են հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Մերձավոր Արևելքում առնվազն հինգ երկրներում վնասվել են կապի և ՀՕՊ ենթակառուցվածքները՝ Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հարվածների թիրախներ են եղել SATCOM տերմինալները, ռադարային սարքավորումները պաշտպանող ծածկոցները, արբանյակային ալեհավաքները և հրթիռների հետագծման համակարգերի մոտ գտնվող օբյեկտները։
Հիմնական հարվածներ հասցվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին (Fifth Fleet HQ), Քաթարում գտնվող Ալ Ուդեյդ օդային բազային (Al Udeid Air Base), Քուվեյթում գտնվող Քեմպ Արիֆջանին (Camp Arifjan) և Ալի ալ Սալեմ բազային (Ali Al Salem), Սաուդյան Արաբիայում գտնվող Փրինս Սուլթան օդային բազային (Prince Sultan Air Base), ինչպես նաև ԱՄՆ-ի տեղակայման կետերին Արաբական Միացյալ Էմիրություններում։
