Իրանի դեպքերը ՀՀ-ին մեկ դաս և մեկ հնարավորություն են տալիս, Armenia TV-ի եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դասը նրանում է կայանում, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ «Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր, նա այսօր առերեսվում է, միայնակ»,- ասել է Կարապետյանը։
Հնարավորությունը կայանում է նրանում, որ ըստ Կարապետյանի, Իրանը բավական մատչելի հումքի աղբյուր է դառնալու և կարող է հումք մատակարարել Հայաստան։
«Նավթամթերքը, մետալուրգիական ապրանքի սկզբնական շղթայի հումք են, ինչը Հայաստանի տնտեսության համար փոխլրացնող և հետաքրքիր ուղղություն է, այսինքն Իրանը տնտեսապես շարունակելու է լինել մեզ հետաքրքիր հարևան»,- հավելել է նա։
