Իսրայելը մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունները Լիբանանում մինչև շիական «Հըզբոլլահ» կազմակերպության լիակատար զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք վերացնել «Հըզբոլլահ»-ի կողմից ներկայացվող սպառնալիքը և չենք կանգնի մինչև այս ահաբեկչական կազմակերպությունը զինաթափվի», – ասել է նա ՀՕՊ ուժերի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը տարածել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։