Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների առնչությամբ

Հայաստանի Հանրապետության  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ, տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ: 

Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը:

Leave a Comment