Մոպեդներն ու տրիցիկլները պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Մոպեդներն ու տրիցիկլները պարտադիր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

3 մարտի 2026 – 18:14 AMT

PanARMENIAN.Net – Վերջին շրջանում ճանապարհային երթևեկությանը մասնակցող մոպեդների, տրիցիկլների և կվադրիցիկլների թիվը աճել է՝ առաջարկվում է դրանք ևս ընդգրկել պարտադիր ապահովագրության համակարգում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովում:

2026 թվականի մարտի 1-ի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառվել է ավելի քան 2500 երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, ինչպես նաև 120-ից ավելի տրիցիկլ և կվադրիցիկլ։ Այդ մասին Ազգային ժողովի մարտի 3-ի նիստում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Հարցուպատասխանի ընթացքում Ղազարյանը պարզաբանել է, որ վերոնշյալ երթեւեկության միջոցներն ապահովագրելու են դրանց սեփականատերերը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2023 թվականի վիճակագրությամբ կամավոր հիմունքներով արդեն իսկ կնքվել է 7862 նման պայմանագիր, որոնցից 308-ը՝ մոպեդների համար, ինչը կազմել է ԱՊՊԱ պայմանագրերի մոտ տոկոսը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին:

Leave a Comment