«Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորություն կա». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ամբիոնից դիմեց ՀՀ քաղաքացիներին։

Նա նշեց, որ վերջին շրջանում իշխանությունը շատ է ասում, թե աշխարհն առաջվանը չէ, այդպիսով մարդկանց կյանքում տեղ գտած վախը, անկայունությունն ու անորոշությունը փորձելով թաքցնել նման ձևակերպման ներքո։

«Սիրելի հայրենակիցներ, պետք է խնդրեմ չզարմանաք՝ աշխարհը մեծապես շարունակում է նույնը մնալ։ Նույն անդադար պտտվող շահերն են, ուժերը, աշխարհը շարունակում է նույն մնալ, որովհետև նույն ստանդարտ շահերն են։ Մարդու կյանքի և իրավունքների նկատմամբ հարաբերական վերաբերմունքը, պատերազմներն ու պարտություններն ու հաղթանակները»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի խոսքով՝ մեկ բան փոխվել է, բայց ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում, ավելի կոնկրետ՝ իշխանությունում։

«Աշխարհը մեծապես նույնն է, սիրելի հայրենակիցներ, ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի օգնությամբ։ Աշխարհը շարունակում է նույն կերպ պտտվել, այս 8 տարիների ընթացքում փորձում են անդադար այնպես անել, որ ձեր ու մեր պետության հոգեկերտվածքը փոխվի, տեղի չտաք, սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորություն, իհարկե, կա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Leave a Comment