
«Այսօր որոշ ՔՊ-ական պատգամավորներ, 37 թվականի ոճի մեջ, իրենց դատախազի գործառույթ վերագրելով, իսկ դատախազությանը վերագրելով դատարանի գործառույթ՝ իմ կուսակցական ընկեր Լևոն Մկրտչյանին ինչի մեջ ասես մեղադրեցին»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հոգեցնցումներին ի պատասխան՝ ընթերցում եմ Լևոն Մկրտչյանի պատասխանը՝ իրեն վերագրվող մեղադրանքներին»,- նշեց Խաչատրյանը՝ ԱԺ ամբիոից ներկայացնելով Մկրտչյանի հայտարարությունը, որում մասնավորապես ընդգծված է․ «Իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում․․․»։
Հիշեցնենք՝ այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց։ Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, 1.2 միլիարդ դրամ։