Եվրոպայում գազի բորսայական գինը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար։ Այդ մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկները, որոնք արվել են Լոնդոնի ICE բորսայի տվյալների հիման վրա:
Ըստ TTF ինդեքսի (Եվրոպայում խոշորագույն վիրտուալ առևտրային կենտրոն)՝ ապրիլյան (մոտակա) ֆյուչերսները սակարկությունների սկզբում՝ Երևանի ժամանակով 11:00-ին, կազմել են 586,7 դոլար (+ 8,8%)։ Իսկ Երևանի ժամանակով 11:52-ի դրությամբ դրանց արժեքը կազմել է 710,8 դոլար (+31,8%)։ Գնանշումների դինամիկան ներկայացված է ըստ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի՝ 539,2 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։
Գազի գինը գերազանցել է 700 դոլարի նշագիծը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ։
Կատարի QatarEnergy պետական ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է, որ դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի գրոհների պատճառով։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։