Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան



«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն իր ընտանիքի հետ շտապ հեռացել է Սաուդյան Արաբիայից մասնավոր ինքնաթիռով, հաղորդում է The Sun-ը: Պորտուգալացու ինքնաթիռը վայրէջք է կատարել Մադրիդում։


Ռոնալդուն ապրում է Ռիադում իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ: Քաղաքը հարվածների է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից անցյալ շաբաթվա վերջին՝ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին: Հարձակումները շարունակվում են, ինչը, հնարավոր է, ազդել է Ռոնալդուի՝ երկիրը լքելու որոշման վրա։


Այս մրցաշրջանում 41-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 20 գոլ բոլոր մրցաշարերում: Փետրվարին նա բոյկոտել էր ակումբի խաղերը՝ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) ղեկավարությունից դժգոհ լինելու պատճառով: Ռոնալդուն դժգոհություն է հայտնել հիմնադրամի կողմից իր թիմին հատկացված ավելի քիչ ուշադրության և ռեսուրսների վերաբերյալ՝ համեմատած այլ ակումբների, օրինակ՝ «Ալ-Հիլալի» հետ: Ավելի ուշ նա վերադարձել է թիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment