Միայն երկու ամսում 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը

Միայն երկու ամսում (հունվար, փետրվար) 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Սրտանոթային թանկարժեք դեղերից մինչև քրոնիկ հիվանդությունների դեպքում ցուցված ամենամսյա բավականին ծախս արժեցող դեղեր, հակաբիոտիկներից մինչև երբևէ պետական պատվերի մեջ չներառվածներ. շուրջ 1250 առևտրային անվամբ դեղ կա առողջության ապահովագրության ցանկում:

Պացիենտին է վերապահված նաև կոնկրետ առևտրային անվամբ ու կոնկրետ երկրի արտադրության դեղի, ինչպես նաև` դեղատան ընտրությունը:

Հայաստանում լիցենզավորված 1250 դեղատնից 1020-ն արդեն միացել է ապահովագրությանը:

Leave a Comment