
Քաղաքական և ռազմական քայլ Պեկինի կողմից, Չինաստանի 48-րդ նավատորմը շարժվում է դեպի Հորմուզի նեղուց՝ իր նավթատար տանկերները պաշտպանելու համար։ Այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։
Ըստ իսրայելական Natziv Net հարթակի՝ Չինաստանի ռազմածովային ուժերը մոտեցել են Օրմուզի նեղուցին այն պահին, երբ տարածաշրջանում սրվել են ռազմական բախումները ԱՄՆ-ի և Իսրայելի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից։
Այս քայլը ավելի լայն ռազմավարության մաս է կազմում, որը միտված է Պեկինի համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ուղիների պաշտպանությանը, քանի որ Չինաստանը աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողն է։