Իրանը հայտնել է մի շարք պայթյունների մասին Սպահան և Շիրազ քաղաքների մոտակայքում

Իրանի Սպահան և Շիրազ քաղաքների մոտակայքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Մի քանի րոպե առաջ Սպահանի (կենտրոնական Իրանի համանուն նահանգի մայրաքաղաքը – խմբ.) տարբեր շրջաններում մի քանի պայթյուններ են լսվել », – հաղորդել է գործակալությունը։

Նրա խոսքով՝ պայթյուններ են լսվել նաև Շիրազ քաղաքում (Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի վարչական կենտրոն):

Leave a Comment