Աֆղանստանի Բաղրամի ավիաբազան կիրակի օրը վնասվել է պակիստանյան օդային հարվածներից, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին և արբանյակային լուսանկարներին։
Հաղորդվում է, որ բազայի հյուսիսային մասում գտնվող առնվազն երկու խոշոր պահեստ և մեկ ինքնաթիռների անգար ոչնչացվել են։
Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Պակիստանում ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին՝ ի պատասխան Բաղրամի ավիաբազայի, Քաբուլի և այլ տարածքների վրա հարվածների։