Հայտնի է՝ երբ կլինի Արման Ծառուկյանի հաջորդ գոտեմարտը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ գրեփլինգի գոտեմարտը կանցկացնի մարտի 11-ին՝ Բրազիլիայում կայանալիք «Hype» մրցաշարի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ծառուկյանի առաջիկա մրցակցի անունն առայժմ չի հրապարակվում։ Նշենք, որ նույն մրցաշարին մասնակցելու է նաև UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետը), որը ուժերը կչափի ամերիկացի Խորխե Մասվիդալի հետ։

Հիշեցնենք, որ, Արման Ծառուկյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ԱՄՆ-ում կայացած RAF լիգայի մրցաշարում։ Ամերիկացի Ջորջոի Պուլասի նկատմամբ 5-3 հաշվով տոնած հաղթանակից մարզիկների և նրանց ներկայացուցիչների միջև սկսվել էր ծեծկռտուք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment