Հիվանդանոցների վրա հարձակումները հարված են հենց կյանքին։ Դպրոցների վրա հարձակումները հարված են ազգի ապագային, գրել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
«Հիվանդների և երեխաների թիրախավորումը հումանիտար սկզբունքների բացահայտ խախտում է։ Աշխարհը պետք է դատապարտի դա։
Ես իմ սգացող ժողովրդի հետ եմ։ Իրանը չի լռի և չի նահանջի այս հանցագործությունների առաջ»,– նշել է նախագահը։