Աննա Հակոբյանի «Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսներին» գրառումը վիրավորանք չի պարունակում. դատավոր

Հայաստանում դատական իշխանությունը ոչ միայն հեղինակազրկված է, այլ ամեն անգամ ավելի ցած է իջնում։ Եթե այսպես շարունակվի, Հայաստանի դատավորները մի օր նավթ կհայտնաբերեն։

Դատական համակարգից աշխատավարձ ստացող Նաիրա Ավետիսյանը վճռել է, որ Աննա Հակոբյանի գրառումը իմ մասին վիրավորանք և զրպարտություն չի պարունակել։ Ահա թե ինչ էր երկնել Աննա Հակոբյանը այդ գրառման մեջ․ «Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսներին։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ՝ տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։

Դատարանից աշխատավարձ ստացող Նաիրա Ավետիսյանը համարել է, որ ես, որպես հանրային գործիչ, պետք է ավելի հանդուրժող լինեմ նման հայտարարությունների նկատմամբ։ Այսինքն՝ ըստ դատավորի, նույն հանդուրժողականությունը պետք է ունենա նաև Աննա Հակոբյանը և ցանկացած հրապարակային գործիչ։ Սա խայտառակություն է։

Այսինքն՝ ցանկացած մարդու մասին կարելի է ասել, որ նա սեռական ծառայություններ է մատուցում այս կամ այն անձին, իսկ Նաիրա Ավետիսյանը դա կհամարի նորմալ։

Մենք վստահաբար դիմելու ենք նաև այլ ատյանների, իսկ վերջում՝ իրենց սիրած Եվրոդատարան։

Բորիս Մուրազի, լրագրող

Leave a Comment