ԲԴԽ-ն հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ  մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 2-ին որոշել է՝

  1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2027 թվականի բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
  2. Հանձնարարել Դատական Դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2027 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Կառավարություն:

       3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment