Մխիթարյանը շրջանցել է Վերոնի ցուցանիշը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայում կատարած գոլային փոխանցումների քանակով շրջանցել է լեգենդար արգենտինացի Խուան Սեբաստյան Վերոնին:

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում իր ակտիվում ունի 41 արդյունավետ փոխանցում, Վերոնի ցուցանիշը 40 է:

Այս տպավորիչ վիճակագրության և արդյունավետ խաղի ֆոնին միլանյան ակումբը սոցցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպանին։

Փետրվարի 28-ին, Մխիթարյանը հերթական հիանալի հանդիպումն էր անցկացրել Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում: «Ինտերը» վստահ հաղթանակ էր տարել 2։0 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ՝ բարելավելով իր անհատական ցուցանիշները։

Leave a Comment