asekose.am – Ծածանվիր ընդմիշտ․․․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ծածանվիր ընդմիշտ․․․ Րաֆֆի Հովհաննիսյան

Դրոշը բարձրացավ այսօր՝ մեր Եռագույնը. թող վաղն էլ փողփողա՝ սերունդներին ի տես:

Նոր տոմարով համարյա երեք և կես տասնամյակ վերապրել է կյանքի ու քաղաքականության ամեն եղանակ: Վերջում ցավեր են, չթվարկեմ:

Հիմա նա դիմակայում է քամիներին չարի այն իշխանության, որն առանց իր էության հետ որևէ առնչության՝ իրենից ուզում է սարքել ցուցադրական, կեղծ–պետական պաշտամունք:

Այս չարիքին էլ կհաղթի՝ զոհերն ու զրկանքներն իր երեք գույնով հյուսված:

Իսկ մենք՝ դարերի մեր հերթափոխում, չենք եղել նրան արժանի: Մեզ թող ների:

Եվ ծածանվի ընդմիշտ ու միշտ հառա՛ջ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

2 մարտի 2026

Երևան

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ 2013-ին՝ Asekose.am-ի արխիվից։

Leave a Comment