Խոշոր վթար՝ Վանաձորում, բախվել են «Opel»-ներ, 9 վիրավnր կա․ Լուսանկար •

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Blog Image

Leave a Comment