Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, և զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
«Ֆարս նահանգից երեսունհինգ մարդ է զոհվել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով. հաշվի առնելով շարունակվող օդային հարվածները՝ այս թիվը կարող է աճել», – ասվում է հայտարարության մեջ։