Քուվեյթում ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման մասին են հաղորդում տեղական աղբյուրները

Իրանական «Իռնա» գործակալությունը հայտնում է, որ առավոտյան տեղական աղբյուրների համաձայն՝ Քուվեյթում կործանվել է ամերիկյան F-15 կործանիչը։

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Քուվեյթի բանակը հայտնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման մասին, նշվել է, որ անձնակազմի անդամները ողջ են, նրանց հաջողվել է լքել կործանիչը։

Գործակալությունը նշել է, որ նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է «բարեկամական կրակի» արդյունքում։

Լուրի պաշտոնական հաստատումներ դեռ չկան։

Ավելի վաղ, Քուվեյթում ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին կոչ էր արել թաքնվել տան ցածր հարկերում եւ հեռու մնալ պատուհաններից։

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան տարածքում  կամ դրա հարակից շրջանում ծխի ամպերի մասին են հայտնում տարբեր լրատվամիջոցներ։

Leave a Comment