
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն ասաց. «Դիմում եմ խնդրանք-պահանջով. Գագիկ Մելքոնյանին կարգի հրավիրեք: Օրերս նա հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություն արել: Արգելեք էս թեմայով նրան խոսել»:
«Շատ լավ»,- ասաց Քոչարյանը: Ապա, դիմելով Մելքոնյանին, Մանուկյանը շարունակեց. «Մյուս անգամ էդ մարդկանց մասին չխոսե՛ս»: