Փաշինյան․ Թոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ՝ գնաճին զուգահեռ

Փաշինյան․ Թոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ՝ գնաճին զուգահեռ

2 մարտի 2026 – 10:57 AMT

PanARMENIAN.Net – Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ գնաճին զուգահեռ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպմանը: Նա հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ թոշակների շարունակական բարձրացման վերաբերյալ հայտարարությամբ։

«Ես մի ուրիշ որոշում էլ եմ կայացրել, որ մենք 2027-2028 թվականից (կորոշենք կոնկրետ ամսաթիվը), քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, որպեսզի հետ չգնանք, ամեն տարի գնաճի չափով կավելացնենք թոշակը»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Վարչապետի խոսքով՝ իրեն հաճախ են դիմել հարցերով, թե ինչ հաշվարկով է որոշվել կենսաթոշակը բարձրացնել 10 հազար դրամով։

«Փետրվարի 20-ին հայտարարվեցին տնտեսական աճի ցուցանիշները, պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ։ Որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին և փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, ասել եմ՝ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք՝ ինչքա՞ն փող ա։ Ֆինանսների նախարարն ինձ պատասխանել է, որ 7.2%-ը պլյուս-մինուս 100 միլիարդի կարգի գումար է։ Ես ասել եմ՝ ուրեմն էդտեղից մենք պետք է հատկացնենք թոշակների 10,000 դրամ աճին։ Մարդիկ պետք տնտեսական աճը զգան իրանց վրա»,-նշել է նա։

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնավորել է որոշումը 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվածից բարձր լինելու հանգամանքով:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ: Այս հաշվարկների մեջչկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է նա։

Leave a Comment