Թրամփը չի բացառել ԱՄՆ ցամաքային զորքեր Իրանում տեղակայելու հնարավորությունը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Ես չեմ անհանգստանում ցամաքային զորքերի համար, ինչպես ասում է յուրաքանչյուր նախագահ. «Ցամաքային զորքեր չեն լինի»։ Ես դա չեմ ասում,- The Post-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։ -Ես ասում եմ. «Նրանց, հավանաբար, պետք չեն լինի» կամ «Եթե դրա անհրաժեշտությոնը լինի»։

Թրամփը կիրակի Daily Mail-ին հայտնել է, որ պատերազմն, ըստ իր գնահատականների, կտևի մոտ «չորս շաբաթ», սակայն երկուշաբթի The Post-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել։

«Ամեն ինչ բավականին արագ է ընթանում,- ասել է նա։ -Մենք ճիշտ ժամանակացույցի վրա ենք, նույնիսկ ղեկավարության առումով ժամանակացույցից առաջ ենք՝ 49 զոհ, և կարծում էինք, որ դա կտևի առնվազն չորս շաբաթ, սակայն մենք դա արեցինք մեկ օրում»։

Թրամփը հայտարարել է նաև, որ ինքը չի անհանգստանում Իրանի ահաբեկչության կիրառման համար՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։

«Մենք կհաղթահարենք դա, ինչպես մնացած ամեն ինչ, կհաղթահարենք դա»,- ասել է Թրամփը։

Նախագահը նշել է, որ հարվածը սկսելու վերջնական որոշումն ընդունել է հինգշաբթի Ժնևում անցկացված «վերջնական բանակցություններից հետո», մասամբ՝ նրա պատճառով, որ հետախուզական տվյալներ էին ստացվել, որ Իրանը գաղտնի վերսկսել է միջուկային նախագծերի վրա աշխատանքները։

Թրամփը պնդում է, որ իր գործողությունները «ճիշտ» էին, և որ ամերիկացիների մեծ մասն աջակցում է իրեն՝ չնայած նախնական հարցումները հակառակն են ցույց տալիս՝ պնդելով, որ «խելագարներին» միջուկային զենք ձեռք բերելու թույլտվություն տալը նույնիսկ տարածաշրջանային հակամարտությունից ավելի վատ կլինի։

Շաբաթ և կիրակի օրերին Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 27%-ն է հավանություն տվել հարվածներին, մինչդեռ 43%-ը դեմ է եղել դրանց, իսկ 29%-ը չի որոշել։

«Կարծում եմ՝ հարցումները շատ լավն են, սակայն ինձ չեն հետաքրքրում հարցումները։ Ես պետք է ճիշտ վարվեմ։ Դա պետք է վաղուց արվեր,- ասել է Թրամփը։ -Չեմ կարծում, թե աջակցության մակարդակը ցածր է։ Սակայն խոսքը հարցումների մասին չէ։ Իրանին, որը խելագարների կողմից ղեկավարվող երկիր է, չի կարելի թույլ տալ, որ միջուկային զենք ունենա»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment